Վարդագույն ջրանանուխը արդյունավետ հակադեպրեսանտ միջոց է

22:59 • 30.03.15

Վարդագույն ջրանանուխը (Rhodiola rosea) վաղուց հայտնի է ավանդական բժշկության մեջ: Այժմ այն հայտնվել է Փենսիլվանիայի համալսարանին կից Պերելմանի բժշկական դպրոցի  գիտնականների ուշադրության կենտրոնում:


Ինչպես գրում է meddaily.ru-ն` Diabetes Insider-ին հղումով, ապացուցվել է, որ այն կարող է օգտագործվել որպես հակադեպրեսանտ: Գիտնականների խոսքով` այն արդյունավետությամբ համեմատվում է սերտրալինի հետ: Միևնույն ժամանակ այն ավելի քիչ կողմնակի ազդեցություն է ունենում, քան դեղահաբերը:


Ողջ աշխարհում  250 մլն մարդու մոտ ընկճախտ է գրանցված, այդ իսկ պատճառով այս անախորժ հիվանդությունից ձերբազատվելու համար նոր դեղամիջոցներ փնտրելն առաջնային խնդիր է: 57 մարդու մասնակցությամբ փորձի արդյունքում  պարզվել է, որ այս բույսը ունակ է վերացնել ընկճվածության ախտանիշները:

 

Վարդագույն ջրանանուխը արդյունավետ հակադեպրեսանտ միջոց է