Ֆինները «դպրոցական հեղափոխություն» են սկսում՝ հրաժարվելով ճշգրիտ գիտություններից
Ֆինլանդիան 2020 թվականին արմատապես կփոխի ուսման համակարգը։ Ինչպես նշում է The Independent-ը, ֆինները հրաժարվում են այնպիսի ճշգրիտ գիտություններից, ինչպես քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան, և անցնում են ավելի լայն թեմաների ուսումնասիրմանը։
Օտար լեզուների կամ աշխարհագրության առանձին դասերի փոխարեն կուսումնասիրվի, օրինակ, «Եվրամիություն» թեման, որն իր մեջ ներառում է աշխարհագրություն, պատմություն, լեզուներ և տնտեսագիտություն, գրում է segodnya.ua-ն։
Բարեփոխումը պայմանավորված է ժամանակակից աշխարհի պայմաններով։ Փորձագետների կարծիքով՝ կրթության ներկայիս համակարգն արդիական է եղել մինչև 20-րդ դարի վերջ։ Եվ մաթեմատիկան էլ պետք չէ այդ ծավալով, որով այժմ սովորում են դպրոցականները։
Եվս մեկ նորամուծություն է դասարանային ավանդական մեթոդներից կոմպակտ խմբերին անցնելը, որտեղ երեխաները կարող են թիմում պրակտիկ հմտություններ ձևավորել, որոնք պետք կգան կյանքում։ Աշակերտները կպատկերեն իրական կենցաղային իրավիճակներ և կփորձեն դրսևորել իրենց՝ ստանալով անհրաժեշտ փորձ և գիտելիքներ։










