Իրանի շահի հարեմի կանանց լուսանկարները ցնցել են ինտերնետը (լուսանկարներ)

00:39 • 06.04.15

Համացանցում են հայտնվել Իրանի տիրակալ Նասեր էդ - Դին Շահ Քաջարի հարեմի լուսանկարները` խարխլելով ժամանակակից մարդու պատկերացումները ավանդական արևելյան հարեմի մասին:

1848-ին իշխանության եկած և 47 տարի գահին մնացած Նասեր էդ - Դինը ամենաերկար թագավորած տիրակալն էր Իրանի 3000-ամյա պատմության մեջ:

Նասեր էդ - Դինի բազմաթիվ նախասիրությունների թվում է եղել նաև լուսանկարչությունը: Շահ Քաջարը միայն իրեն էր իրավունք վերապահել լուսանկարել իր հարեմի կանանց: Ըստ պատմաբանների` նրա հարեմում 100 կին կար:

Սակայն տարածվող լուսանկարները ցույց են տալիս, որ անգամ Շահի կանայք ամենևին էլ «1001 գիշերվա» հեքիաթների գեղեցկուհիներ չեն եղել:

Լուսանկարները բացառիկ են նաև նրանով, որ դրանցում շահի կանայք բավականին ժամանակակից տեսք ունեն և ամենևին էլ կաշկանդված չեն տեսախցիկի առաջ, չնայած այդ շրջանում մուսուլմանական օրենքները արգելում էին դեմքեր պատկերել` անգամ լուսանկարներում: