Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև

10:43 • 27.10.26

Մենք հանդես ենք եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«2020 թվականի պատերազմը և 2023 թվականին անցկացված «հակաահաբեկչական գործողությունը վերջ դրեցին օկուպացիային» (չակերտները՝ Tert.am-ի): Մենք ամբողջությամբ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրանից հետո մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ դեպք է:

Պատերազմների պատմության մեջ մենք չենք գտնի մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեին վերջին արյունալի բախումից երկու տարի անց: Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց:

Հենց մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև էմոցիաները: Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում և չպետք է գնանք դրանից այն կողմ: Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- ասել է Ալիևը: