Իսրայելում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

09:43 • 27.10.26

Քվեարկության տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) Իսրայելում, որտեղ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով կորոշվի 26-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորման ընթացակարգը, իսկ հաջողության դեպքում Երդմնակալություն կանեն նոր կաբինետը և վարչապետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ կամարտահայտման իրավունք ունի 7,3 միլիոն իսրայելցի: Երկրի տարածքում ընդհանուր առմամբ բացվել է քվեարկության 12,018 տեղամաս: Դրանք աշխատելու են մինչև 22:00-ն (Երևանի ժամանակով՝ 24:00-ն): Դրանց փակումից կարճ ժամանակ անց հայտնի կդառնան էքզիթ-փոլերի արդյունքները և կսկսվի ձայների հաշվարկը:

Ընտրություններն անցնում են անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Ընդհանուր առմամբ, Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի տեղեկություններով, կարգուկանոնին հետևում են 20,000 ոստիկաններ, սահմանապահ ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ: Իր հերթին բանակը հայտարարել է պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ մտցնելու և Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր անցակետերը փակելու մասին: