Ռուս մոդելը մերկացել է ավտոբուսի վարորդների շահերը պաշտպանելու համար

01:57 • 07.04.15

Ռուսաստանում երիտասարդ մոդելը մերկացել ու այդպես երթևեկել է հասարակական տրանսպորտով: The Moscow Times-ի փոխանցմամ` այդ կերպ աղջիկը փորձել է իր բողոքն արտահայտել ավտոբուսի ցածր ուղեվարձերի դեմ:

 

Իրկուտսկում 19-ամյա մոդել Լիանա Կլևցովան այս կերպ «միացել է» վարորդներին, ովքեր իրենց շահերը պաշտպանելու համար գործադուլ էին հայտարարել:

 

Համացանցում այս «ակցիայից» լուսանկարներ են հայտնվել, իսկ լուսանկարիչ Ալեքսանդրա Տիմոֆեևան լրատվամիջոցներին ասել է, որ մոդելի` վարորդներին պաշտպանելու ակցիան հանկարծակի պոռթկում է եղել: Իսկ գաղափարն այն է, որ համապատասխան քայլեր չձեռնարկելով` իշխանությունները, փաստորեն, «ուղևորների ու վարորդների հագից հանում են նրանց վերջին հագուստը»:

 

Աղբյուրը նշում է, որ մոդել Կլիևցովան նախկինում ևս մերկացել է հասարակական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար: