Կինը դեռ լիարժեք գնահատված չէ. կին գործատուների միության նախագահ
Կինը երբեմն իր բիզնես գործունեության մեջ անհարմարություն է զգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության նախագահ Սուսաննա Խալաթյանը` անդարադռնալով հարցին, թե կա՞, արդյոք, խտրականություն կանանց նկատմամբ բիզնես դաշտում:
Նա նկատեց, որ նոր սերնդի մեջ կանայք ավելի շատ ակտիվ են: «Հնարավորությունները հավասար են, սակայն տղամարդկանց մտածելակերպի մեջ կինը դեռ լիարժեք գնահատված չէ, իրենց ներուժը շատ ավելին է»,-ասաց նա:
Սուսաննա Խալաթյանը նշեց, որ այսօր աշխահում կանայք մեծ կորպորոտիվ ընկերություններում զբաղեցնում են ղեավար պաշտոններ և իրենց արդարացնում են, թեև մեզ դա մոտ նկատելի չէ:
Նա նշեց, որ Հայաստանում կանայք ակտիվ են հատկապես սպասարկման ոլորտում, ծառայությունների մատուցման ոլորտում: Նա նկատեց, որ այսօրվա մեր երիտասարդները նախընտրում են թեև ցածր եկամուտով, բայց սեփական բիզնես ունենալ:










