Ռիհաննայի տեսահոլովակում նկարահանված ֆրանսիական ամրոցը վաճառքի է հանվել մոտ 6 մլն դոլարով
Ֆրանսիայում վաճառքի է հանվել Le Château de Vigny ամրոցը, որը հայտնվել է Ռիհաննայի Te Amo երգի տեսահոլովակում՝ 2010-ին: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, մեկնարկային գինը 5.7 մլն դոլար է կազմում:
Փարիզի մերձակայքում գտնվող միջնադարյան կալվածքը կառուցվել է 1504 թվականին՝ Լյուդովիկոս XII արքայի համար: Կառույցն իրենից վեց աշտարակ ունեցող ամրոց է ներկայացնում` կառուցված նեոգոթական ոճով: Ամրոցը շրջապատված է խրամով: Բացի այդ, պալատի տարածքում կա ժամատուն և սեփական զնդան:
Le Château de Vigny ամրոցի սենյակները զարդարված են ոսկեզօծ տերևներով, իսկ առաստաղները զարդարում են երկաթյա ջահերը:
Հիշեցնենք, որ Ռիհաննայի Te Amо երգը, որը ներառված է նրա 4-րդ ալբոմում, 2010-ին գլխավորում էր հիթ-շքերթները ողջ աշխարհով մեկ:










