Գվինեթ Փելթրոուն կփորձի մեկ շաբաթ ապրել 29 դոլարով
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն կփորձի մեկ շաբաթ ապրել գնումներ անելով միայն կարիքավորների համար նախատեսված պարենային կտրոնով, գրում է РИА Новости-ն։
Կարիքավոր քաղաքացիներին հատկացվող կտրոնների գումարը կազմում է շաբաթական 29 դոլար (1.38 դոլար մեկ անգամ սնվելու համար)։
Այդ գումարով դերասանուհին գնել է 1 տուփ բրինձ, սև լոբի, ձու և բանջարեղեն։ Այս կերպ նա ցանկացել է ցույց տալ, թե որքան քիչ մթերքներ կարող են գնել կարիքավոր ընտանիքներն այդ կտրոններով։
Փելթրոուն մասնակցում է ակցիայի, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել փաստին, որ 2013-ից պարենային ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է կրկնակի։










