Պուտինը հավանություն է տվել Մոսկվայում Վիսոցկու պատվին փողոց անվանակոչելու գաղափարին

22:55 • 16.04.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերով իր հարցուպատասխանի ժամանակ հավանություն է տվել մայրաքաղաք Մոսկվայում Վլադիմիր Վիսոցկու անունով փողոց անվանակոչելու մտահղացմանը: Սրա մասին հայտնում է «Ռոսիյա 24» հեռուստաալիքը:

 

Ըստ Պուտինի`  Վիսոցկին իր արվեստով արժանի է, որպեսզի նրա անունը հավերժանա, այդ թվում` Մոսկվայում փողոցի անվանակոչմամբ:

 

Ռուսաստանի նախագահը խոստացել է այս հարցով խոսել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: 

 

Ավելի վաղ Պուտինին նման խնդրանքով դիմել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նա մասնավորապես առաջարկել էր վերանվանել Մարքսիստական փողոցը: Այդ փողոցը տանում է Տագանկայի թատրոն,որտեղ հանդես էր եկել Վիսոցկին:

 

 

Պուտինը հավանություն է տվել Մոսկվայում Վիսոցկու պատվին փողոց անվանակոչելու գաղափարին