Այս տարի Կաննի կինոփառատոնում կսահմանափակվի աստղերի սելֆիների քանակը

08:15 • 17.04.15

Ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի` Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ սելֆիների սահմանափակում է մտցնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիերի Ֆրեմոն ասել է, որ կսահմանափակվի սելֆիների թիվը, որ աստղերը կարող են անել փառատոնի անցկացման վայրի` Կինոյի պալատի կարմիր գորգին:

 

Կինոգործիչը ասել է, որ սելֆի անելը մի զբաղմունք է, որը կողքից շատ ծիծաղելի է և գրոտեսկային: Իսկ փառատոնի նախագահ Պիեռ Լեսկուրն ասել է, որ սելֆին միշտ էլ մարդու ամենաանճոռնի նկարն է լինում:

 

Ֆրանսիացի այս կինոգործիչները ասել են, որ արգելքը տվյալ դեպքում չէր օգնի, նաև անցանկալի կլիներ: Սակայն չի մանրամասնվել, թե ինչպես է գործելու նոր սահմանափակումը:

 

Աղբյուրը նկատում է, որ Կաննի կինոփառատոնը, չնայած լրջությանը միշտ նաև «գլամուրի հարթակ» է եղել, իսկ այս տարի ոչ պակս թվով աստղեր են սպասվում. հայտնի է մասնավորապես Քեյթ Բլանշետի այցի մասին:

 

Այս տարի Կաննի կինոփառատոնում կսահմանափակվի աստղերի սելֆիների քանակը