Միայն կինը գիտի` ինչի է ընդունակ մյուս կինը. Սոմերսեթ Մոեմի անկեղծ մտքերը

01:13 • 17.04.15

Ժամանակին անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն ասել է, որ որոշ ժամանակ մարդիկ իրեն լավ հումորիստ էին համարում: Բանն այն է, որ իր վեպերում գրողը ճշմարտությունն էր նկարագրում, իսկ շրջապատողներին  դա կատակ էր թվում:


Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի անկեղծ մտքերը` «Թատրոն», «Լուսին և վեցպենսանոց», «Սուր ածելիներ» և «Ստրկություն մարդկային» վեպերից:


1. Աշխարհում չկա ավելի հեշտ բան, քան ուրիշների դժբախտությունը հաղթահարելը:


2. Կարծում եմ` Աստված կամ իմ ներսում է, կամ ոչ մի տեղ:


3. Ճիշտ չէ, որ տանջանքները  կոփում են մարդու բնավորությունը, երբեմն դա հաջողվում է, սակայն ավելի հաճախ տառապանքները մարդուն փոքրոգի ու վրեժխնդիր են դարձնում:


4. Միայն կինը գիտի` ինչի է ընդունակ մյուս կինը:


5. Ողբերգությունը նրանում է, որ մենք երբեմն հասնում ենք մեր ուզածին:


6. Հեշտ է սիրալիր լինել նրանց հետ, ում հանդեպ անտարբեր ես:


7. Կինը տղամարդուն հմայում է` գործի դնելով իր գրավչությունները և իր կողքին է պահում` գործի դնելով նրա թերությունները:


8. Մարդիկ սիրում են ծաղրել այն, ինչ չեն հասկանում:


9. Մարդիկ կարծիք են հարցնում, բայց սպասում են գովաբանության:


10. Աշխարհում միայն երկու բան է արդարացնում մարդկային գոյությունը` սերը և արվեստը:


11. Հենց սկսում ես մտածել անցյալի մասին, այլևս ապագա չունես:


12. Ոչինչ անհետևանք չի լինում:


13. Հանճարեղությունը ոչ այլ ինչ է, քան անսահման աշխատելու կարողությունը:


14. Բնավ էլ նույնը չէ ճիշտն ասելը ինքդ քո մասին և դա լսել ուրիշներից:


15. Մարդն այն չէ, ինչ ցանկանում է լինել, այլ այն, ինչ կարող է լինել:


16. Խոստումը երբեք չեն մոռանում նրանք, ում տալիս են դա, սակայն  մշտապես մոռանում են այն տվողները:

 
 

Միայն կինը գիտի` ինչի է ընդունակ մյուս կինը. Սոմերսեթ Մոեմի անկեղծ մտքերը