Մոնիկա Բելուչին ներկա է եղել «ՊՍԺ»-«Բարսելոնա» ֆուտբոլային խաղին (լուսանկարներ)
Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին ապրիլի 15-ին իր մտերիմ ընկերուհու հետ ներկա է եղել «ՊՍԺ»-«Բարսելոնա» ֆուտբոլային խաղին։ Մելիտա Տոսկանա Դյուպլանտյեն և Մոնիկա Բելուչին իրենց տեղերը զբաղեցրել են երկրպագուների VIP-գոտում, գրում է segodnya.ua-ն։
Երկու կանայք չէին կարող ուշադրություն չգրավել իրենց հանդեպ հարուստ և հայտնի երկրպագուների շրջանում, որոնց թվում եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։
Նախկինում Բելուչին երբեք նման միջոցառումների չի մասնակցել։ 50-ամյա դերասանուհին ընտրել է վառ հագուստ՝ լայն բացվածքով սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ և կարմիր կաշվե բաճկոն։

















