Չիլիում Doom պանկ խմբի համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 2 մարդ է մահացել

11:29 • 17.04.15

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում բրիտանական Doom պանկ խմբի համերգին երկու մարդ է մահացել, գրում է gazeta.ru-ն:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ ևս վեց հոգի վիրավորվել է:

 

Ոստիկանությունում նշում են, որ դեպքի պատճառը եղել է դահլիճ ավելի մեծ քանակությամբ մարդկանց մուտք գործելու փորձը։

 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

 

Չիլիում Doom պանկ խմբի համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 2 մարդ է մահացել