Լինել նախագահի հետ. Կիևում Սաակաշվիլիի կնոջ մասին ֆիլմ կցուցադրվի (տեսանյութ)
Կիևում այսօր մեկնարկում է հեղինակային վավերագրական ֆիլմերի փառատոնը՝ International Documentary Festival 2015, որի շրջանակում կցուցադրվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի մասին ֆիլմ, գրում է Корреспондент-ը։
Ֆիլմը կոչվում է «Լինել նախագահի հետ», ռեժիսորն է Ինեկե Սմիթսը։ Ռուլոֆսը Սաակաշվիլիի հետ է եղել ինչպես 2003-ին «Վարդերի հեղափոխության», այնպես էլ 2013-ին ընտրություններում կրած պարտության ժամանակ։
International Documentary Festival 2015-ը վավերագրական կինոյի փառատոն է, որը կտևի ապրիլի 17-27-ը։ Կցուցադրվի 2014թ. արտադրության 13 պրեմիերա Հոլանդիայից, Էստոնիայից, Կանադայից, Ֆինլանդիայից, Մադագասկարից, Նոր Զելանդիայից։










