Երևանում տեղի կունենա «Մշակութային եղեռն-խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդես

16:07 • 17.04.15

Ապրիլի 20-ին՝ ժամը 16:00-ին, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի մամուլի ծառայությունները։

 

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակից խաչքարագործ  Արտակ Համբարձումյանի կողմից՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:
 

Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
 

Ցուցահանդեսի շրջանակում, խոսուն լուսանկարներով, կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ: 

 

 

Երևանում տեղի կունենա «Մշակութային եղեռն-խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդես