Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի կարողացել 1 շաբաթ ապրել 29 դոլարով
Հոլիվուդյան ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Գվինեթ Փելթրոուն, ով օրեր առաջ հայտնել էր, որ պատրաստվում է 1 շաբաթ ապրել ընդամենը 29 դոլարով, չի կարողացել պահել իր խոստումը:
Ինչպես նշում է ria.ru-ն, դերասանուհին ասել էր, թե կփորձի 1 շաբաթ ապրել` օգտագործելով միայն կարիքավորներին տրվող պարենային տալոնը: Սակայն Փելթրոուն դիմացել է ընդամենը 4 օր, ինչից հետո սեփական գումարով գնել է հավի միս ու թարմ բանջարեղեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս կերպ օսկարակիր դերասանուհին փորձում էր պարզել, թե արդյո՞ք իշխանությունների կողմից կարիքավորներին ամեն շաբաթ տրամադրվող 29 դոլարի տալոնները բավականացնում են:
Երկու երեխաների մայրն ասել է, որ 29 դոլարն անչափ փոքր գումար է, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք սնվել: Փելթրոուի կարծիքով՝ «սա իրական մարտահրավեր է 47 մլն ամերիկացու համար, ովքեր ամեն օր բախվում են լիարժեք սնվելու խնդրին»:










