Քիմ Քարդաշյանի գիրքը գնել են 1 րոպեից էլ քիչ ժամանակահատվածում (լուսանկար)

15:43 • 17.04.15

Ինչպես էլ շատերը վերաբերեն Քիմ Քարդաշյանին, փաստերը բառերից ավելի խոսուն են. աշխարհում Instagram սոցցանցի ամենահայտնի էջը, նորաձևության հեղինակավոր ամսագրերի շապիկները... նրա աճող հանրաճանաչության ֆենոմենն անվիճելի է, գրում է elle.ru-ն:

 

Իրապատում շոուների աստղի նկատմամբ ժողովրդական սիրո հերթական ապացույցն է դարձել Selfish անվանումով նրա «սելֆիների» գրքի վաճառքը: Երեկ սահմանափակ քանակությամբ հրատարակությունը վաճառքի է հանվել 500 օրինակով, որոնք վաճառվել են վայրկյանների ընթացքում: Աստղի ստորագրությամբ գիրքն արժեցել է 60 դոլար: Գրքի պաշտոնական ներկայացումը կկայանա մայիսին:

 

Իր ինքնադիմանկարների հավաքածուի մասին Քիմ Քարդաշյանը հայտարարել էր դեռևս անցած ամառ: Աստղը որոշել է ընդլայնել իր ազդեցության ոլորտը և սկսել տարածել իր ինքնադիմանկարները ոչ միայն վիրտուալ տիրույթում, այլև՝ տպագիր: Եվ դա նրան հաջողվել է:


Ким Кардашьян с Джоном Леджендом и Крисси Тейген
 

Ким Кардашьян

Քիմ Քարդաշյանի գիրքը գնել են 1 րոպեից էլ քիչ ժամանակահատվածում (լուսանկար)