Միլա Յովովիչի նորածին դուստրն արդեն համացանցի «աստղ» է դարձել (լուսանկարներ)
Դեշիել Իդենը՝ դերասանուհի Միլա Յովովիչի և Փոլ Անդերսոնի կրտսեր դուստրը, ընդամենը 2 շաբաթական է, սակայն արդեն սոցկայքերի «աստղ» է դարձել, գրում է Комсомольская правда-ն։
Նրա հայտնի մայրիկը հաճույքով տեղադրում է փոքրիկի լուսանկարները, կիսվում իր ուրախությամբ։ Ի դեպ, դերասանուհու ավագ դուստրը՝ Էվերը, նույնպես ուրախ է ընտանիքի համալրման առիթով։ Նա հայտնել է, որ պատրաստ է իր բոլոր իրերը տալ փոքրիկին։
Դեշիելով հիացած է նաև ընտանիքի մեկ այլ անդամ՝ Sweet Potato անունով շնիկը, որը պահպանում է երեխայի քունը։














