Ռայան Գոսլինգը Հարիսոն Ֆորդի հետ կնկարահանվի «Սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունում
Հոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը բանակցություններ է վարում «Սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունում նկարահանումների շուրջ։ Հայտնի է, որ ֆիլմ կվերադառնա Հարիսոն Ֆորդը։ Ինչ դեր կառաջարկվի Գոսլինգին, դեռ չի նշվում, գրում է Газета-ն։
Շարունակության ռեժիսորը կլինի Դենի Վիլնյովը, պրոդյուսերը՝ Ռիդլի Սքոթը։ Ֆիլմում գործողությունները կընթանան 1982-ին թողարկված օրիգինալ տարբերակի իրադարձություններից մի քանի տասնամյակ անց։
Գիտաֆանտաստիկ «Սայրի վրայով վազողը» մարտաֆիլմը, որը թողարկվել էր 1968-ին, սառն էր ընդունվել կինոքննադատների կողմից։ Սակայն 1993-ի ռեժիսորական տարբերակը բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ է ճանաչվել։










