Դևիդ Բեքհեմը Facebook-ով շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առթիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է կնոջը՝ անգլիացի երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ Վիկտորիա Բեքհեմին ծննդյան 41-րդ տարեդարձի առթիվ, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամը Facebook-ում հրապարակել է իր և կնոջ հին լուսանկարներից մեկը և մակագրել՝ «Շնորհավոր ծննդյանդ օրը, կինս»:
Լուսանկարում մարզիկն է և Վիկտորիան, ովքեր բաց գույնի մազերով են, Վիկտորիան գրկել է Դևիդին և կարծես փորձում է համբուրել նրան:
Մի շարք մարդիկ ընդգծել են, որ նա հատուկ չի ներբեռնել ընտանեկան կամ այլ լուսանկար, այլ ընտրել է հենց այս մեկը, որպեսզի ընդգծի զույգի կիրքն ու սերը:
Բացի Դևիդից, Վիկտորիային շնորհավորել են նաև բազմաթիվ դիզայներներ և մոդելյերներ:
1994 թվականին Վիկտորիան միացել է Spice Girls փոփ խմբին։ Մինչ իր ամուսնությունը նա հիշատակվում էր որպես Վիկտորիա Ադամս։
1996 թվականին թողարկված խմբի առաջին սինգլը ՝ «Wannabe»-ը, դարձել է համար առաջինը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև՝ աշխարհի շուրջ 29 երկրում։
1999 թվականի հուլիսի 4-ից Վիկտորիան ամուսնացած է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել իռլանդական Լատրելստոուն դղյակում։ Նրանք ունեն չորս երեխա։



















