«Ֆորսաժ-7» ֆիլմը վարձույթում հայտնվելուց 17 օր անց 1 մլրդ դոլար է հավաքել (տեսանյութ)

11:55 • 18.04.15

«Ֆորսաժ-7» ֆիլմը 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում հայտնվելուց 17 օր անց, այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

 

Այս արդյունքը նոր ռեկորդ է համարվում, քանի որ նման արդյունքի նախկինում հասել էին «Ավատար» և «Հարի Փոթերը և մահվան շնորհները» բլոքբասթերները, սակայն՝ միայն 19 օրում:

 

Բացի այդ, վարորդների մասին ֆիլմը դարձել է Universal ստուդիայի միակ ֆիլմը, որը հավաքել է 1 մլրդ դոլար:

 

Ըստ գնահատականների՝ ֆիլմի ամբողջ հասույթը կարող է հասնել մինչև 1,4 մլրդ դոլարի:

 

«Ֆորսաժ-7» ֆիլմը վարձույթում հայտնվելուց 17 օր անց 1 մլրդ դոլար է հավաքել (տեսանյութ)