Ռումինահայ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» բեսթսելլերը կհրատարակվի նաև կաստիլերեն

00:35 • 18.04.15

Abc.es իսպանական պարբերականն անդրադարձել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, տնտեսագետ, մաթեմատիկոս և դաշնակահար Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքին` կարևորելով այն Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի նախաշեմին:


«Ռումինիայում հայ համայնքի ղեկավար Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» ստեղծագործությունը շատ կարևոր է հասկանալու համար այս անդամահատված քաղաքակրթության տառապանքը», գրում է պարբերականը` հայտնելով, որ  2009-ին լույս տեսած գիրքը   հրատարակվում է կաստիլերեն:


Այս գիրքը բեսթսելլեր է դարձել մի շարք երկրներում: Կոլումբիայի  նախագահ Խուան Մանուել Սանտոսն, իր հերթին,  հրապարակավ հայտարարել է, որ հենց այդ գիրքն եղել իր ընթերցանության առարկան Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ բանակցություններ սկսելուց առաջ:
Գիրքը պատմում է ոչ միայն հայ ժողովրդի ինքնության, այլև պատմական իրադարձությունների, վիպական դրվագների և կենսագրական տեղեկությունների միջոցով ներկայացնում է «20-րդ դարի չարության պատմությունը»:


 

Ռումինահայ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» բեսթսելլերը կհրատարակվի նաև կաստիլերեն