«Հայաստան. բաց վերք». Մեքսիկայում ցուցահանդես է բացվել

01:14 • 19.04.15

Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու համար Մեքսիկայի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում մեկնարկել է «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսը:

Ինչպես գրում է El Golfo Info-ն` ապրիլի 17-ին բացված ցուցադրության նպատակներից մեկն է բարձրացնել իրազեկվածությունը Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոն ու կես հայի սպանության մասին:

Ցուցադրության բացմանը ելույթով հանդես են եկել Մեքսիկայի Ազգային համալսարանի  ռեկտոր, ակադեմիկոս  Խոսե Սարուխանը, ում հայրը Ցեղասպանությունից վերապրածներից է, ինչպես նաև թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ղեկավար Լինտա Ատաշը:

Ցուցադրությանը ներկայացված են 80 անուն ցուցանմուշ, որոնց շարքում` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, ինստալյացիաներ, պատմական առարկաներ, որոնք թվագրվում են 300 թվականին:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 6-ը: 


 
 

«Հայաստան. բաց վերք». Մեքսիկայում ցուցահանդես է բացվել