Դեմի Մուրը 75 մլն դոլարով պաճառում է Մանհեթենի իր պենտհաուսը

00:41 • 21.04.15

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը վաճառքի է հանել Մանհեթենի իր պենտհաուսը: Ինչպես հայտնում է Газета.Ru–ն` Variety-ին հղումով, դերասանուհին նյույորքյան բնակարանը վաճառում է 75 մլն դոլարով:

 

Եռահարկ պենտհաուսի  մակերեսը 650 քառ. մետր է: Այն ունի 6 ննջասենյակ և 5 լոգասենյակ:
Դերասանուհին պենտհաուսը ձեռք էր բերել դեռևս 1990-ին՝ նախկին ամուսնու` Բրյուս Ուիլիսի հետ համատեղ: