Աշխարհահռչակ երաժիշտները Երևանում կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին

11:51 • 26.04.15

Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին՝ ժամը 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա  հայկական արմատներով օպերային հանրահայտ, աշխարհահռչակ սոպրանո՝ Մարիա Գուլեգինան  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:


Ծրագրում կլինի Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի  և  ՈՒմբերտո Ջիորդանո:


Ապրիլի 29-ին  Երևան կժամանի լեգենդար «Քրոնոս» քառյակը, որը նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին:


Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:

 

 

 

Աշխարհահռչակ երաժիշտները Երևանում կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին