ՌԴ ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից

11:36 • 26.04.15

Ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա¬գրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան¬գությունը» պատկերագրքի շնորհանդեսը, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:


Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաս¬տանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:


Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաս¬տանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստա-գործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ-հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից:


Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգևոր մշա¬կույթի` քրիստոնեության բաժինը:


«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներ-կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա-քածուն:

 

ՌԴ ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից