Քորոցի գլխիկի չափ. Երուսաղեմում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը

20:24 • 26.04.15

Երուսաղեմում ցուցադրվել է եբրայերեն Աստվածաշնչի մանրակերտ կրկնօրինակը: Սրա մասին հայտնում է BBC-ն:

Երուսաղեմի Իսրայելի թանգարանում ցուցադրված այս Աստվածաշունչը համարվում է Սուրբ գրքի ամենափոքր նմուշը աշխարհում:

Նանոաստվածաշունչը քորոցի գլխիկի չափ է, սակայն տեղավորում է 1,2 մլն տառ, որոնք զետեղված են ոսկյա և սիլիկոնե չիպում` հատուկ տեխնոլոգիաների միջոցով:

 

Քորոցի գլխիկի չափ. Երուսաղեմում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը