Հայկական տոլմայից մինչև հայ գեյեր. ամերիկահայ հայտնի լուսանկարչուհու նոր ֆոտոգիրքը՝ աշխարհի 8 մլն-անոց հայկական համայնքի մասին (լուսանկարներ)

22:51 • 26.04.15

Ամերիկահայ նշանավոր ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանքջյանը վերջերս իր աշխատանքների նոր գիրք է թողարկել, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

«Գոյություն ունի միայն Երկիրը» վերնագրով գրքում զետեղված են Սկաուտի լուսանկարները հայկական ամենատարբեր համայնքներից: 2009-ից ի վեր լուսանկարչուհին եղել է աշխարհի տասնյակ երկրներում և ֆիքսել հայ համայնքների կյանքը Բրազիլիայում, Էթովպիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և այլուր:  

Ըստ աղբյուրի` Թուֆանքջյանը փորձել է պատկերել մոտ 8 միլիոնանոց հայկական համայնքի ժամանակակից կերպարը: Թուֆանքջյանն ասում է, որ այս գիրքը իր հետաքրքրության արտահայտումն է սեփական արմատների նկատմամբ և ձգտում՝ ցույց տալու հայերի հավաքական դիմանկարը, որոնք ցեղասպանություն են տեսել:  

«Մենք շատ ավելին ենք, քան ցեղասպանությունը: Մենք ողջ ենք մնացել և սկսել ենք բարգավաճել», - մեկնաբանել է Թուֆանքջյանը:

Թուֆանքջյանը հայտնի էր դարձել 2008-ին արված լուսանկարով, որում պատկերված են ԱՄՆ-ի Նախագահն ու առաջին տիկինը` ջերմորեն գրկախառնված: Լուսանկարը ռեկորդային՝ 750 հազ. ռեթվիթ էր ունեցել Twitter-ում:

 

Հայկական տոլմայից մինչև հայ գեյեր. ամերիկահայ հայտնի լուսանկարչուհու նոր ֆոտոգիրքը՝ աշխարհի 8 մլն-անոց հայկական համայնքի մասին (լուսանկարներ)