«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասը վարձույթում կհայտնվի 2017թ. ապրիլի 14-ին
Universal ընկերությունը մտադիր է «Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասը թողարկել 2017թ. ապրիլի 14-ին, հայտնել է գլխավոր դերակատարներից մեկը՝ Վին Դիզելը, փոխանցում է РИА Новости-ն։
Ֆիլմի թողարկման ամսաթվի մասին հայտնի է դարձել Լաս Վեգասում CinemaCon-ի շնորհանդեսի ժամանակ Դիզելի ելույթից։ «Մենք պատրաստվում ենք ստեղծել լավագույն ֆիլմը, որը դուք երբևէ տեսել եք»,- ասել է դերասանը։
«Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի համաշխարհային պրեմիերան, որի նկարահանումների ժամանակ ավտովթարի հետևանքով մահացել էր գլխավոր դերակատար Փոլ Ուոքերը, կայացել է 2015թ. մարտին։










