«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասն էկրաններին կհայտնվի 2017-ին
«Մոխրագույնի 50 երանգները» եռապատման 2-րդ ֆիլմը՝ ըստ բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի, էկրաններին կհայտնվի 2017-ին, հայտարարել է Universal կինոստուդիան։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ ֆիլմի թողարկման ամսաթիվը նշանակված է 2017թ. փետրվարի 10-ին։ Երրորդ ֆիլմը նախատեսվում է թողարկել 2018թ. փետրվարի 9-ին։
Ըստ լուրերի՝ 2-րդ ֆիլմի սցենարը գրելու աշխատանքներին կմասնակցի նաև հեղինակի ամուսինը։










