Արցախում ժենգյալով հացի փառատոն կանցկացվի

14:10 • 27.04.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ս. թ. ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
 

Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը։
 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան ÷առատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ:


Փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը,  ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:


Ժենգյալով հացն իրավամբ համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը»: Ալյուրից, կանաչեղենից, ձեթից ու համեմունքներից պատրաստվող  բացառիկ այս ուտեստÝ Արցախում պատրաստվում է վաղուց,  իսկ գրավոր աղբյուրներում հիշատակվել է XIX դարի վերջերին, երբ գրավոր ավանդվել է արցախյան բանահյուսությունը: 2013թ. ժենգյալով հացն ընդգրկվել է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված՝ Արցախի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:


«Ժենգյալով հացի փառատոնը»  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Արցախյան խոհանոցի փառատոնի շրջանակներում կազմակերպվող երրորդ միջոցառումն է: 2014թ. Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կազմակերպվել է թոնրահացի, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում՝  արցախյան թթվի փառատոնը:


Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 29-ինª ժամը 13:00-ին: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով:  Մուտքն ազատ է:

 

Արցախում ժենգյալով հացի փառատոն կանցկացվի