Դամասկոսում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան կտեղադրվի
Դամասկոսի Բաբ Շարքի պատմական թաղամասում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձան կտեղադրվի, գրում է РИА Новости-ն։
Հուշարձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի Դամասկոսի Հայոց ուղղափառ թեմի ղեկավար Արմաշ Նալբանդյանի և Անտիոքի ու Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք Իգնաթիոս Աֆրամ 2-րդի մասնակցությամբ։
Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ զոհերի հիշատակին, թեև Սիրիայի մայրաքաղաքում առկա վտանգին և ծայրահեղականների կողմից հնարավոր սադրանքներին, ամբողջ պատմական քաղաքով հայ սփյուռքի ներկայացուցիչները և սիրիացիներ մոմերով երթ են կազմակերպել դեպի ապագա հուշահամալիրի վայրը։
Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո եպիսկոպոս Նալբանդյանն իր խոսքում կոչ է արել Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը։










