Comedy Club-ի «Բարձր հումորի շաբաթ» փառատոնը կանցկացվի հուլիսին Սոչիում
Ռուսական Comedy Club-ի «Բարձր հումորի շաբաթ» փառատոնը կանցկացվի հուլիսի 16-19-ը Սոչիում, հայտնում է РИА Новости-ն՝ փառատոնի մամուլի ծառայությանը հղումով։
2014-ին փառատոնն անցկացվել է հուլիսի վերջին- օգոստոսի սկզբին Յուրմալայում՝ անմիջապես «Նոր ալիք» երգի մրցույթից հետո։ Այս տարի մրցույթը և փառատոնը կկայանան Սոչիում։
«Այս տարի մենք ցույց կտանք նոր ծրագիր, որի վրա այժմ աշխատում են հեղինակները։ Նրանք, ովքեր արդեն եղել են մեր փառատոներին, գիտեն՝ ինչ սպասել, ամեն ինչ կլինի ուրախ, վառ և հետաքրքիր»,- ասել է փառատոնի կրեատիվ պրոդյուսեր Դեմիս Կարիբիդիսը։
Հանդիսատեսին սպասում են ոչ միայն նոր համարներ, այլև նորաձևության ցուցադրություններ, երեկույթներ ռուս և արտասահմանցի աստղերի հետ։










