Ջենիֆեր Լոուրենսը մերժել է արքայազն Հարիի հրավերը
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մերժել է Մեծ Բրիտանիայի թագուհու թոռանը՝ արքայազն Հարիին, գրում է loveradio.ru-ն։
30-ամյա Հարին իր միջնորդի միջոցով 24-ամյա դերասանուհուն հրավիրել է ժամադրության։ Եվ անմիջապես Քենսինգթոնյան պալատ։ Սակայն Լոուրենսը մերժել է հրավերը։
Այժմ դերասանուհու երկրպագուները բաժանվել են 2 խմբի՝ մեկը մեղադրում է Ջենիֆերին աստղային հիվանդության և մեծամտության համար, մյուսները պաշտպանում են նրան և ուրախանում իր ընկերոջը՝ երաժիշտ Քրիս Մարտինին հավատարիմ լինելու համար։
Իսկ թե ինչպես է արձագանքել արքայազն Հարին, դեռ հայտնի չէ։










