Լեոնարդո Դի Կապրիոն գրանցվել է ծանոթությունների կայքում

10:47 • 29.04.15

Սրտակեր Լեոնարդո Դի Կապրիոն ակտիվ որոնումների մեջ է։ Մոդել Թոնի Գարնից բաժանվելուց հետո նրան բազմաթիվ սիրավեպեր էին վերագրում։ Սակայն, պարզվում է, հոլիվուդյան դերասանի սիրտը դեռևս ազատ է, գրում է loveradio.ru-ն։

 

Ավելին՝ Դի Կապրիոն գրանցվել է Tinder ծանոթությունների բջջային հավելվածում։ Դերասանը ծառայության ակտիվ օգտատեր է, թեև, կարծես, աղջիկների հետ հանդիպման դեռ չի գնում։

 

Նրա խոսքով՝ հավելվածից օգտվում են նաև այլ աստղեր, հիմնականում՝ զվարճանալու համար։