Հայտնի է «Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի անունը

11:40 • 29.04.15

«Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Մրցույթը կանցկացվի Ղրիմում` օգոստոսի 11-13-ը:

 

Նշենք, որ «Մանկական Նոր ալիք 2015» մրցույթի կազմակերպիչներն են «Արս» հոլդինգը և «Իգոր Կրուտոյի՝ հանրաճանաչ երաժշտության ակադեմիան»։