Տարանտինոյի «մուսա» Ումա Թուրմանն այսօր նշում է 45-ամյակը (լուսանկարներ)

12:30 • 29.04.15

Հոլիվուդի ամենագլխավոր շիկահերներից մեկը, Քվենտին Տարանտինոյի մուսա Ումա Թուրմանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Դերասանուհուն Ումա անունով է կոչել նրա հայրը՝ բուդդիզմի ամերիկացի մասնագետ Ռոբերտ Թուրմանը, հնդիկ աստվածուհու պատվին, գրում է Газета-ն։

 

27-ամյա կարիերայի ընթացքում Թուրմանը հասցրել է աշխատել հնարավոր բոլոր ժանրերում։ Այժմ դերասանուհին, ով վերջերս քննարկումների ալիք էր բարձրացրել շնորհիվ արտաքին փոփոխությունների, ըստ լուրերի, պատրաստվում է «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասի նկարահանումներին։

 

Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Կատաղած շունը և Գլորիան», «Քրեական ընթերցվածք» (ներկայացվել է «Օսկարի»), «Գատտակա», «Վաթել», «Պատմական կուրություն» (ստացել է «Ոսկե Գլոբուս»), «Սպանել Բիլին», «Սպանել Բիլին- 2» և այլն։

 

 

Տարանտինոյի «մուսա» Ումա Թուրմանն այսօր նշում է 45-ամյակը (լուսանկարներ)