Վալենսիայի նվագախումբը Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ ապրիլի 30-ին կներկայացնի Չայկովսկու «Մանֆրեդ սիմֆոնիան»

00:41 • 30.04.15

Վալենսիայի նվագախումբը ամերիկահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հինգշաբթի` ապրիլի 30-ին,  հանդես կգա բազմազան ծրագրով` նվիրված  Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործություններին: Համերգի կենտրոնական կատարումներից կլինի Չայկովսկու «Մանֆրեդ սիմֆոնիա» ռոմանտիկ ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Յոզեֆ Հայդնի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» աշխատանքը:
 

Աշխարհահռչակ  դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը անցյալ կիրակի Բրյուսելում ղեկավարել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը կրող համերգը, որի ժամանակ Բելգիայի Ազգային նվագախմբի հետ միասին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Փեհլիվանյանը առաջին հյուսիսամերիկացի  դիրիժորն է, ով արժանացել  է Բեզանսոնի հեղինակավոր միջազգային մրցույթի պարգևին:  Դաշնամուր և ջութակ նվագել սովորելիս նա աշակերտել է հանրահայտ կոմպոզիտորներ Պիեռ Բուլեզին և Լորին Մաազելին:

 

Վալենսիայի նվագախումբը Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ ապրիլի 30-ին կներկայացնի Չայկովսկու «Մանֆրեդ սիմֆոնիան»