Կաննի կինոփառատոնը կփակվի սառույցի մասին վավերագրական ֆիլմով

17:28 • 30.04.15

Կաննի կինոփառատոնի միջազգային կոմիտեն անսովոր որոշում է կայացրել՝ ֆիլմի դիտումը կավարտվի Լյուկ Ժակեի վավերագրական ֆիլմով, հայտնում է Deadline-ը:

 

«Սառույցը և երկինքը» ֆիլմի գլխավոր դերակատարը Կլոդ Լորիուսն է, ով 1957-ին սկսել է ուսումնասիրել Անտարկտիդայի սառույցը:

 

Համարվում է, որ 1965-ին նա է առաջինը բարձրաձայնել գլոբալ տաքացման և երկրագնդի վրա դրա հետևանքների խնդիրը։

 

Այժմ Լորիուսը 82 տարեկան է:

 

Ֆիլմի ցուցադրությունը կսկսվի մայիսի 24-ին, Կաննի փառատոնի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունից անմիջապես հետո: 

Կաննի կինոփառատոնը կփակվի սառույցի մասին վավերագրական ֆիլմով