Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջազի միջազգային օրվա առթիվ

10:51 • 30.04.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջազի միջազգային օրվա առթիվ:

 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի ուղերձում ասված է.
 

«Հարգելի ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ, ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա առթիվ:

 

Գաղտնիք չէ, որ երաժշտարվեստի այս տեսակն առանձնակի է գնահատված մեզանում և դա, իմ խորին համոզմամբ, նաև հայկական ջազի տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ է: Ու հատկանշական է, որ մեր ջազմենները, գնահատված լինելով նաև աշխարհում, մեր երկրին բերել են ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի պատվաբեր համբավ, Երևանին էլ՝ ջազի տարածաշրջանային կենտրոնի համարում: Նաև սրանով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում մենք առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն ինքնատիպ տոնախմբության է վերածվո ւմ: Ընդ որում, արդեն ավանդական դարձած Ջազի տոնը սիրվել ու գնահատվում է ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու վերելք և, անշուշտ, նորանոր ձեռքբերումներ»:


 

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջազի միջազգային օրվա առթիվ