Բրիթնի Սփիրսը ելույթի ժամանակ ընկել է բեմում. տեսանյութ

22:51 • 30.04.15

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասում իր շոուի ժամանակ ընկել է բեմում, ինչը ֆիքսել են ներկաները:

 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ Planet Hollywood Resort and Casino-ում պարային համարի ժամանակ:

 

Չնայած տեսագրությունում երևում է, որ ընկնելուց հետո Սփիրսը չի կարողանում ոտքի կանգնել, հետագայում նա երկրպագուներին ասել է, որ ամեն ինչ կարգին է:

USA Today-ը հայտնում է, որ նման մեկ շոուի համար Սփիրսը 310.000 ԱՄՆ դոլար է ստանում:

 

 

Բրիթնի Սփիրսը ելույթի ժամանակ ընկել է բեմում. տեսանյութ