Չինուհին 150.000 դոլար է ծախսել 2 տարեկան աղջկա ծննդյան նվերի համար. լուսանկարներ

21:34 • 01.05.15

Չինուհի մայրը իր դստեր հոբելյանը շատ արտասովոր ու թանկ եղանակով է նշել:  Daily Mail-ը հայտնում է, որ չինուհին իր 2 տարեկան աղջկա ծննդյան օրվա առիթով թանկարժեք զգեստներ է ձեռք բերել ամբողջ աշխարհից:

 

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանի Շանսի նահանգի Տաիյուան քաղաքի բնակչուհին 1 մլն յուան` 157,000 ԱՄՆ դոլար գումար է ծախսել` Louis Vuitton-ի, Dior-ի, Burberry-ի, Armani-ի և  Prada-ի պես բրենդերից հագուստ ձեռք բերելու համար:


Աղբյուրը նկատում է, թե 2-ամյա երեխան գուցե ավելի երջանիկ լիներ սեփական ծննդյան օրը հեթիաթային Էլզայի հագուստները հագնելով, սակայն հարուստ ծնողների ճաշակը ավելի վճռորոշ է եղել: Ամեն դեպքում՝ նորաձևության թեմատիկայով ծննդյան խնջույքը կայացել է: