Մեր երկիրը «քցվելու» է, որովհետև Ադրբեջանը ճանապարհ ստանալու է, բայց մենք՝ ոչ. Նարեկ Կարապետյան

13:41 • 27.10.26

Պատկերացրեք՝ այսօր վավերացնում ենք ու տալիս ենք հնարավորություն, մեկ տարի հետո TRIPP-ը գործարկվում է, ո՞րն է Ադրբեջանի մոտիվացիան՝ ապահովել մեզ համար այլ ապաշրջափակման հնարավորություններ, եթե արդեն ճանապարհն ունի, ասել է ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին:

«Դուք գիտեք մեր կարծիքը՝ TRIPP-ի հետ կապված, մեր ուժն արդեն հայտարարել է, բայց եթե մենք շուտ ենք վավերացնում և նա ստանում է TRIPP-ը, հետո գալիս է ժամանակ և նա ինչ-ինչ անիրագործելի պայմաններ է դնում, ինչպես սահմանադրական փոփոխությունը: Ես տեսնում եմ, որ անիրատեսական պայման է դրել, որ խանգարի գործընթացին ու ավելացնելու է պայմանները։

Այդ պարագայում մեր երկիրը «քցվելու» է, կներեք արտահայտությանս համար, որովհետև ճանապարհն էլի Ադրբեջանը ստանալու է, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը, այսպես ասած, մենք չենք ստանալու»-նշել է Նարեկ Կարապետյանը։