Ամերիկուհին հին լուսանկարչական սարքով զարմանալի աշխատանքներ է ներկայացրել. լուսանկարներ
Ամերիկուհի Մեգան Բլեյզերը հին ու էժան համարվող լուսանկարչական սարքի` Canon PowerShot SX40HS-ի միջոցով զարմանալի լուսանկարչական աշխատանքներ է ստացել:
Bored Panda-ն ի մի է բերել ամենատպավորիչ գործերը: Միայնակ մայր և անշարժ գույքի լուսանկարիչ Բլեյզերը իր լանդշաֆտային գործերը նաև «երևակայաշաֆտ» է անվանում:
Դեթրոյթում բնակվող միայնակ մայրը առօրյա կյանքի դժվարությունների ֆոնին ձեռքն է առել լուսանկարչական սարքը առաջին երեխայի ծննդից հետո: Նրան ոգեշնչում են հին ու լքված շինությունները: Աղբյուրը նրա գործերն անվանում է մռայլ մթնոլորտ հաղորդող և առեղծվածային:





























