Բակո Սահակյանը մասնակցել է արցախցի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման արարողությանը

13:20 • 01.05.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը:


Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաև ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա և ապագա սերունդների պարտքն է:


Արարողության մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ:

 



 

Բակո Սահակյանը մասնակցել է արցախցի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման արարողությանը