Հայտնաբերվել է լուսանկար, որում Վան Գոգը և Գոգենը միասին են (լուսանկարներ)

11:57 • 01.05.15

Ֆրանսիացի փորձագետ Սերժ Պլանտյուրոնը հայտնաբերվել է բացառիկ լուսանկար, որում, ինչպես ինքն է պնդում, միասին են պատկերված Վինսենթ Վան Գոգը և Պոլ Գոգենը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Ավելի վաղ համարվում էր, որ Վան Գոգի լուսանկարներից քիչ են պահպանվել, ընդամենը 1-2 հատ։ Լուսանկարը Պլանտյուրոյի մոտ փորձաքննության է բերել մի կին հավաքորդ։ Նախորդ տարի Պլանտյուրոն հայտնի էր դարձել նրանով, որ հայտնաբերել էր ֆրանսիացի պոետ և լրագրող Շառլ Բոդլերի լուսանկարը։


Այժմ հայտնաբերված լուսանկարում պատկերված է 6 մարդ։ Նրանցից մեկը Գոգենն է։ Ավելի լավ զննելով՝ փորձագետը նկատել է Վան Գոգին։ Սեղանի շուրջ նստած մարդկանց մեջ Պլանտյուրոն նկատել է նաև մեկ այլ հայտնի նկարիչ Էմիլ Բեռնարին։ Ինչպես նաև քիչ հայտնի նկարիչ Ֆելիքս Արման Ժոբե Դյուվալին։


Բացառիկ լուսանկարն արդեն վաճառքի է դրվել աճուրդում, որը կանցկացվի Բրյուսելում հունիսի 19-ին։ Ենթադրվում է, որ այն կվաճառվի 120-150.000 դոլարով։

Rue Blanche, vers décembre 1887. De gauche à droite: Arnold Koning, Emile Bernard, Vincent van Gogh, André Antoine, Félix Jobbé-Duval, Paul Gauguin.

Jérôme Dupuis

Vincent van Gogh (à gauche) et Paul Gauguin (à droite).

 

Հայտնաբերվել է լուսանկար, որում Վան Գոգը և Գոգենը միասին են (լուսանկարներ)