Ազգային տարազներով հնդիկները իրազեկում են իրականացնում Երևանում կազմակերպված հնդկական տոնավաճառի մասին
Երևանում՝ ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում ապրիլի 30-ից մայիսի 10-ը բացվել է «Հնդկաստանի շունչը Հայաստանում» խորագրով հնդկական ապրանքների ցուցահանդես:
Այդ առիթով այսօր Հանրապետության հրապարակում երիտասարդ հնդիկներն ազգային տարազներով իրազեկում էին տոնավաճառի մասին անցնողներին:
Նրանցից մեկը հրապարակում թմբուկ էր նվագում, իսկ մյուսը իրազեկման բուկլետներ բաժանում:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են ձեռքի աշխատանքներ, հագուստ, պայուսակներ, զարդեր, սրբիչներ, անգամ՝ սննդամթերք ու կահույք:










