Մահացել է սոուլ և R&B-ի լեգենդար կատարող Բեն Քինգը
ԱՄՆ-ում 76 տարեկանում մահացել է երգիչ, սոուլ և R&B ոճերում լեգենդար կատարող Բեն Քինգը (Ben E King): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով երգչի գործակալ Ֆիլ Բրաունին: Ըստ այդմ` Քինգը մահացել է դեռ հինքշաբթի օրը:
Նրա ամենահայտնի կատարումների թվում են Dance With Me-ն և This Magic Moment-ը, որոնք թողարկվել են 1959-ին, երբ նա դեռ The Drifters խմբի կազմում էր:
Որպես մենակատար` նրա ամենահայտնի գործը Stand By Me հիթն է, որը թողարկվել է 1961-ին: Սա համարվում է ժամանակակից փոփ - մշակույթը ձևավորած երաժշտական երկ:










