Կուբանում բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (լուսանկարներ)
Այս տարվա ապրիլի 24-ը Կրասնոդարի մարզի Բելորեչենսկի շրջանի հայերի հոգևոր կյանքում իսկապես իրադարձային էր։
Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Բելորեչենսկ քաղաքում՝ ապագա Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու տարածքում կայացել է հուշարձանի բացում։
Հուշակոթողն իրենից ներկայացնում է նորածին երեխան ձեռքին ողբացող կնոջ կերպար, ով դիմում է Աստծուն, որ այլևս երբեք և ոչ մի տեղ նման ողբերգություն չկրկնվի։ Տեղադրվել է նաև 2 կիսանդրի՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի և ֆելդմարշալ Իվան Պասկևիչի։















